ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կադիրովը հերքել է և միաժամանակ հաստատել ՈՒկրաինայում չեչենների առկայությունը

Կադիրովը հերքել է և միաժամանակ հաստատել ՈՒկրաինայում չեչենների առկայությունը
31.05.2014 | 11:15

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում 14 չեչեն կա, ընդ որում` մեկը զոհվել է, չորսը`վիրավորվել: Այս մասին հաղորդում է glavcom.ua-ն: «Այսօր ուկրաինական ԶԼՄ-ները հայտարարում են, որ հարավ-արևելքում` Դոնեցկում չեչենների հատուկ ջոկատներ կան: Դա բացարձակապես ճիշտ չէ: Այնտեղ, մեր հաշվարկներով, ընդամենը 14 չեչեն է գտնվում», -հայտարարել է Կադիրովը հեռուստաեթերով: Վերջինիս խոսքով` չեչեններից մեկը զոհվել է, իսկ չորսը՝ վիրավորվել:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ